Պակիստանի նախկին նախագահ Փերվե Մուշարաֆը հատուկ դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի, հայտնում է BBC-ն:
Մուշարաֆն իշխանության է եկել 1999 թվականին ռազմական հեղաշրջման ճանապարհով: Նա Պակիստանի նախագահն է եղել 2001-2008 թվականներին: Մուշարաֆը 2016 թվականից Դուբայում է բուժման նպատակով:
Մուշարաֆը մեղավոր է ճանաչվել 2007 թվականին սահմանադրությունը տապալելու և արտակարգ դրություն սահմանելու համար, որ երկարաձգի իր կառավարումը: