«Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Նա խոսել է քաղաքապետարանին նվիրած «ԿամԱԶ»-ների մասին. «Լա՞վ չի, որ նվիրում են, քաղաքապետին էդքան քննադատում էիք, որ զիբիլի հարցը չի լուծում, հիմա լավ չի՞, որ օգնում են, որ լուծի։ Էնքան գրեցիք, մարդ չի ուզում մի լավ բան անի արդեն, հեսա, որ գործերս մի քիչ լավ լինեն, ավտոբուսներ եմ առնելու, նվիրեմ քաղաքապետարանին»,- ասել է Ալեքսանյանը։
Նա հերքել է քաղաքապետարանին իր նվերները, թերևս հիշելով, որ քաղաքապետն ասել է՝ «ԿամԱԶ»-ներ նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն Ալեքսանյանին չի պատկանում։
Նա հիշեցրել է, որ նախորդ իշխանությունների օրոք էլ է միշտ նվիրատվություններ արել: Նրա խոսքով՝ այդ բարեգործությունները արել է ոչ թե կոռուպցիոն նպատակներով, որ իր բիզնեսներին արտոնություններ տրվեն, այլ ուղղակի «քթածակ ունի». իր գործերը որ լավ են գնում, ինքն էլ փորձում է երկրի, քաղաքի, պետության համար մի լավ բան անել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: