«Հրաչ Մուրադյանի սպանությունը դիտավորյալ հանցագործությունների այն վերջին օղակն էր, որոնք ուղղված էին Հրաչ Մուրադյանի գույքի, անձի, նրա մերձավորների դեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  Հրաչ Մուրադյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ` փաստաբան Մելանյա Առուստամյանը:

«2010 թվականին հրդեհել են Հրաչ Մուրադյանին պատկանող խոտի դեզը միտումնավոր, դրան հաջորդել է 2010 թվականի Հրաչ Մարադյանի եղբոր որդու առևանգումը` Հրաչ Մուրադյանի բակից, նույն օրը հաջորդել է  կրակոցը Հրաչ Մուրադյանի մեքենայի և նրա եղբոր որդու ուղղությամբ:Հրաչ Մուրադյանի ուղությամբ կրակել են, սակայն ցուցմունք են տվել մարդիկ, որ Հրաչ Մուրադյանը միտումնավոր է կրակել իր մեքենայի վրա` պատրանք ստեղծելու համար: Հսջորդիվ Հրաչ Մուրադյանի գյուղապետ ընտրվելու օրը կազմակերպվել է խնջույք, որի ժամանակ Հրաչ Մուրադյանին կանչել են դուրս և այնտեղ տեղի է ունեցել խուլիգանություն:Այս գործը ևս փակվել է»,- Հրաչ Մուրադյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հիշեց փաստաբանը` շետելով դրանց կապը:

Փաստաբանը գտնում է, որ դիտավորյալ հանցագործությունները իրար հետ անմիջական կապ ունեն և մեկի բացահատումը կհանգեցնի մյուսների բացահայտմանը:

«Վստահ եմ, որ այս հանցագործությունն այդ կատարված հանցագործությունների վերջին օղակն էր: Հակված չեմ, որ պատասխան տա նա, ով չի կատարել  այդ հանցագործությունը»,- ասաց Առուստամյանը:

Վերջինիս խոսքով` փաստաբանը խոստացավ իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անել: