Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր՝ Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից դուրս գալու մասին հրապարակումներին։
«Աղմկահարույց» վերնագրով «տեղեկատվության» վերաբերյալ հայտնում եմ հետևյալը՝
Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատում եմ արդեն 22 տարի և դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել։ Վաղը բացելու եմ Հանրայինի եթերը «Առավոտ լուսո» ծրագրով։
Հեռուստատեսության ասպարեզում ասելիքս վստահաբար դեռ սպառված չէ։ Իսկ թե որ ձևաչափով, ինչ նախագծով և որ եթերում կհայտնվեմ, կերևա 2020 թվականին։
Հայտնում եմ, որ որպես քաղաքացի՝ ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, բայց որպես ոչ լրատվական, քաղաքական, հաղորդումների ձևաչափի պրոֆեսիոնալ հաղորդավար՝ հրապարակավ պահպանում եմ քաղաքական չեզոքությունը։
Հ.Գ. Արսեն Բաբայանն իմ ընկերն է, իսկ հրապարակված լուսանկարի մասով երբևէ որևէ խնդիր չի ծագել»,- գրել է Անթառանյանը։
Հիշեցնենք՝ Tert.am-ը երեկ հայտնել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Հանրային հեռուստաընկերությունից Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել։