Աշխարհի ամենամեծ ռւսական ուղղափառ եկեղեցին,որը պատրաստվել է փայտից,գտնվում է ռուս-ֆիննական սահմանի մոտ՝ Կիժի կղզում։ ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, շինությունը ռեկորդ է սահմանել իր կառուցումից անմիջապես հետո և առ այսօր պահպանում է այն:18-րդ դարի եկեղեցին ունի  22 գմբեթ, 102 սրբապատկեր՝ արված 17 և 18-րդ դարերում։ Եկեղեցու բարձրությունը 37.5 մ է: Հավատացյալների բազմաթիվ խնդրանքներից հետո փայտյա շինությունը վերանորոգվել է, սակայն փայտից բացի այլ շինանյութ չի օգտագործվել։