Դեկտեմբերի 19-ին Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Այդ մարդկանց թվում է նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։

ArmDaily.am-ի հարցին՝ արդյո՞ք Մանուկյանը ստորագրել է այդ հայտարարության տակ, նրա ներկայացուցիչը պատասխանեց.

«Արվեստագետները քաղաքականությամբ չեն զբաղվում։ Պարույր Սևակին երևի լավ կիմանաք, երբ որ իզուր հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում։ Անիմաստ հարցեր եք ուղղում պարոն Մանուկյանին, ով ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում»։

«Ի՞նչ ստորագրության մասին է խոսքը, ես ասեցի, որ նա քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվել և չի զբաղվում, դա է պատասխանը»,-ասաց նա։