Դորտմունդի Բորուսիան կարիք ունի տեխնիկապես հզոր, գոլ խփող կիսապաշտպանի փոխարինելու Մարիո Գոտցեին 2013-14 թվականների ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և կարծես նրանք գտել են այդպիսի մեկի ի դեմս Հենրիխ Մխիթարյանի:

Եվրոպայի ամենախոստումնալից հարձակվողական կարգի հայազգի ֆուտբոլիստը Դորտմունդ է ժամանել` իր կարիերայի երեք խաղաշրջանում ունենալով յոթ մրցանակ, ինչպես նաև առաջնության ռմբարկու իր նախկին ակումբի Դոնեցկի Շախտյորի կազմում: Բունդեսլիգայի պաշտնական կայք էջը իր ընթերցողներին է ներկայացնում 10 փաստ Դորտմունդի նոր ձեռք բերման մասին:

Վաղ կյանքը

Չնայած ծնված լինելով Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1989 թվականի հունվարի 21-ին, Մխիթարյանը իր մանկությունը անց է կացրել Ֆրանսիայի հարավ-արևելքում: Նրա հայրը` Համլետ Մխիթարյանը, հայրենիքում հարգանք վայելող պրոֆեսիոնալ խաղացողը, ընդունել էր Ֆրանսիա տեղափոխվելու և ASOA Valence-ում խաղալու առաջարկությունը Հենրիխի ծնունդից մի քանի ամիս անց: Դժբախտաբար Համլետը մահացավ գլխուղեղի ուռուցքից 33 տարեկան հասակում, որից հետո Մխիթարյանը լքեց Ֆրանսիան և տեղափոխվեց Երևան 1995 թվականին:

 

Ոգեշնչումը

Երևան վերադառնալուց հետո Հենրիխը քաջ գիտակցում էր, թե ինչ կարիերայով է նա ցանկանում շարունակել: «Երբ ես փոքրիկ էի, ես նայում էի նրա խաղը և միշտ ցանկանում էի նրան հետևել մարզումների ժամանակ»,- նա նշել է Շախտյորի կայքին 2012 թվականին և ավելացրել.«Երբա նա իր հետ ինձ չէր տանում, ես կանգնում էի դռան շեմին և լաց լինում: Ես միշտ ցանկացել եմ դառնալ ֆուտբոլիստ և շնորհակալ եմ իմ ծնողներին, որոնք օգնեցին իմ երազանքի իրագործմանը»: Մխիթարյանը միացավ Երևանի ամենամեծ ակումբներից մեկին Փյունիկին 1995 թվականին` դառնալով երկրի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:

Աստղ դառնալու ճանապարհը

Փյունիկի գլխավոր ակումբում երեք տարի անցկացնելուց հետո նա լքեց Հայաստանը և տեղափոխվեց Ուկրաինայի Պրեմիեր Լիգա Դոնեցկի Մետալուրգ 2009 թվականին: Անցկացնելով փորձնական առաջին տարին, որի ժամանակ նա դարձավ 14 գոլի հեղինակ և ակումբի ամենաերիտասարդ ավագն ամբողջ պատմության ընթացքում, նա տեղափոխվեց Դոնեցկի մեկ այլ ակումբ Շախտյոր: Նա օգնեց Շախտյորին երեք անգամ հաղթել ներքին առաջնությունում և դառնալ 2012/13 թվականին առաջնության գլխավոր ռմբարկուն 25 գոլով: Նա նաև անցած մրցաշրջանում Շախտյորի կազմում մասնակցել է Չեմպիոնների Լիգայի յուրաքանչյուր խաղին, այդ թվում նաև իր նոր ակումբի` Դորտմունդի Բորուսիայի դեմ:

 

Մրցանակակիր

Մխիթարյանը լայնորեն ճանաչվել է որպես Հայաստանի լավագույն ակտիվ ֆուտբոլիստ: 2009.2011 և 2012 թվականներին նա ճանաչվել է իր երկրի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով ստացել է այդ մրցանակը 1991 թվականին ԽՍՀՄ-ի անկումից հետո: 2012 թվականին նա արժանացել է ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի ամենամեծ մասայականություն ունեցող ֆուտբոլիստ և Հայաստանի հավաքականում դարձել է 11 գոլի հեղինակ:

Երաշժտություն

Հարցազրույց տալով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքին առաջին անգամ Դորտմունդի Բորուսային միանալուց հետո, նա նշել է, որ ընտրել է Բորուսիան, քանի որ նա շատ ուժեղ ակումբ է լավ խաղացողներով և լավ մարզիչով: Երկրպագուները մարզադաշտում հիանալի մթնոլորտ են ստեղծում և ես հուսով եմ, որ նրանց կուրախացնեմ»: Սակայն երկրպագուներն էլ պետք է սովորեն հայ երգահան Արամ Խաչատուրյանի հայտնի սրերով պարը, որը միշտ կատարվում էր, երբ նա Դոնեցկում դառնում էի գոլի հեղինակ:

 

Կուռքերը

Անակնկալում էինք, որ հարձակվողական կարգի կիսապաշտպանը, որը մեծացել է Ֆրանսիայում, Մխիթարյանի ֆուտբոլային կուռքը Ռեալ Մադրիդի և ֆրանսիացի աշխարհի առաջնության հաղթող կիսապաշտպան Զինեդին Զիդանն է: «Ես իսկապես գնահատում եմ նրա խաղի ոճը: Նա կախարդի նման էր ինձ համար»:

 

Ընտանեկան

Շախտյորում խաղալու տարիներին Մխիթարյանը, հայտնի է, որ ապրում էր ոչ թե իր իսկ բնակարանում, այլ ակումբի մարզական կենտրոնում: «Ես ցնականում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Իմ ակումբային խաընկերները իմ անունը դրել են մարզական ակումբի նախագահ»,- նշել է Մխիթարյանը: Սակայն նա այնուամանայնիվ ընդունել է Դորտմունդի առաջարկությունը` իր համար գտնել բնակարան:

Լեզուներ

Մանուկ հասակում ապրելով դրսում Մխիթարյանը ունի լեզուներ սովորելու տաղանդ: Բացի իր մայրենի լեզուն հայերենը նա խոսում է նաև ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն և պորտուգալերեն: Նա ամեն ինչից շատ ցանկանում է լավացնել անգլերենը, սակայն այժմ գերմաներենը ևս այդ ցանկում է:

Ընտանիքը

Նրա ամբողջ ընտանիքը պրոֆեսիանոնալ ֆուտբոլով են զբաղված: Եթե նա և իր հայրը խաղացել են դաշտում, ապա ընտանիքի կանայք իրենց ֆուտբոլային կարիերան դրսևորել են դաշտից դուրս: Այսպես Մխիթարյանի մայրը` Մարինան, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի պետն է, իսկ քույրը աշխատում է ՈՒԵՖԱ-ում: Սակայն Մխիթարյանի համար ամենամեծ դերը շարունակում է խաղալ իր հայրը «Ես հավատում եմ, որ նա  հետտնում  և հպարտանում է ինձանով»:

 

Ապագա պլանները

Նա դեռևս 24 տարեկան է, սակայն պլաններ չունի:«Ես ինձ չեմ տեսնում որպես մարզիչ: Դա իմը չէ»: Հակառակ դրա ֆուտբոլից հետո նրա կյանքը ավելի շատ բիզնեսային բնույթ է ունենալու: Մխիթարյանը Հայաստանում ունի ֆիզկական կուլտուրայի դիպլոմ,ինչպես նաև ավարտել է Սանկտ Պետերբուգի երևանյան մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետը մինչ Ուկրաինա մեկնելը: «Երբ ես ավարտեցի, ցանկանում էի սովորել իրավաբանություն»: