Ըստ բրիտանական մամուլի «Մանչեսթեր Սիթին»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: Անգլիական ակումբը պատրաստ է գումար չխնայել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին գնելու համար,մանչեսթերյան ակումբը նրան առաջարկում է տարեկան 18 մլն. եվրո:

«Սիթիում» կարծում են, որ նման զարգացումը օգտակար կլինի իրենց ոչ միայն կազմի ուժեղացման առումով: Սա նաև հոգեբանական հարված կլինի հարևան ու գլխավոր մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին», որի գույները խաղացողը պաշտպանել է ավելի վաղ: