Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները ծառայության ընթացքում Դավիթաշենի կամրջի գետնանցումի, որը բարձրանում է դեպի Արաբկիր վարչական շրջանի Գևորգ Էմինի փողոց, բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը թափառաշրջիկ էր և հնարավոր է՝ հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։