«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում կարող է նախագահի թեկնածուների աննախադեպ մեծ թիվ գրանցվել: Քանի որ հնարավոր չեղավ Արայիկ Հարությունյանի դեմ հանդես գալ միասնական ճակատով, հիմա նրա դեմ հանդես եկող ուժերը ուզում են ամեն ինչ տանել դեպի երկրորդ փուլ: Իսկ դրա համար պետք է, որ հնարավորինս մեծ թվով թեկնածուներ մասնակցեն, որոնք կփոշիացնեն ընտրողների ձայները:


Նրանց մտահղացմամբ, եթե հնարավոր լինի ամեն ինչ տանել երկրորդ փուլի, ապա այդ ժամանակ Արայիկ Հարությունյանի դեմ կձևավորվի միասնական ճակատ, որը հաջողության ավելի մեծ հնարավորություն կունենա: Չնայած բոլոր այդ ջանքերին, փորձագետները կարծում են, որ ամեն ինչ կավարտվի հենց առաջին փուլում, որովհետև Հարությունյանը հանրային վստահության անհամեմատ մեծ պաշար ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: