Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 07:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի սկզբնամասում այրվում է հացատուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի թիվ 32/1 հասցեում գտնվող «Գուրման» թոնրատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:20-ին, մարվել՝ 08:56-ին:
Թոնրատանը (մոտ 40 քմ) այրվել են գազօջախը, սառնարանը, հաց թխելու համար նախատեսված էլեկտրական սարքը, մոտ 6 գմ էլեկտրական մալուխ, տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և մասամբ ջերմահարվել է բուխարին: