«Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շոկային լուր է, բայց միանգամայն սպասելի
Կայքերից մեկում կարդացի, որ տեղեկություններ կան, որ երեխաների վաճառքը հովանավորվել է Ռիտա Սարգսյանի կողմից, և, որ 2015-16 թվականներին դիմում-բողոք է գրանցվել
ոստիկանությունում երեխաների ապօրինի վաճառքի հետ կապված, սակայն Ռիտա Սարգսյանը պահանջել է ընթացք չտալ և դադարեցնել հետաքննությունը:
Ընդ որում մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանին, որը գրավով այս պահին ազատ է արձակված, Ռիտա Սարգսյանի հետ ծանոթացրել է վաղամեռիկ երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
Այսպիսի տեղեկատվությունը հենց այնպես չի հայտնվում որևէ կորած-մոլորած կայքում: Կարծում եմ լուրը սփռել են իրազեկ մարմինները: