Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն այսօր Գերմանիայում առաջին մամուլի ասուլիսն է տվել: Հայաստանի հավաքականի ռմբարկուն խոսել է իր տեղափոխության մասին` նշելով, որ սրտի թելադրանքով է ընտրել «Բորուսիան»:

«Կային մի քանի տարբերակներ, բայց ես ընտրեցի «Բորուսիան»: Ընտրությունը կատարեցի սրտիս թելադրանքով»:

5 լեզվի տիրապետող Մխիթարյանը սկսել է ուսումնասիրել նաև գերմաներեն. «Մինչև այստեղ գալը գերմաներեն գիտեի միայն մի քանի բառ: Գրոսկրոյսը, որի հետ մենք նույն համարում ենք բնակվում, ինձ արդեն «Բորուսիայի» երգերից է սովորեցնում»:

Հայտնի է, որ «Բորուսիան» Մխիթարյանին ձեռք բերեց այն բանից հետո, երբ թիմը լքեց Մարիո Գյոտցեն: Մխիթարյանը խնդրել է իրեն չհամեմատել Գյոտցեի հետ. «Ես եկել եմ այստեղ` «Բորուսիային» օգնելու նպատակով: Այսքանը»:

Մխիթարյանին դուր է գալիս Բունդեսլիգան և նա հույս ունի, որ կարդարացնի «Բորուսիայի» սպասելիքները. «Հույս ունեմ, որ «Բորուսիային» կրկին չի գրավի 2-րդ հորիզոնականը և չի փոշմանի իմ տրանսֆերի համար վճարած ոչ մի ցենտի համար»:

Աղբյուր`armsport.am: