«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ն անդրադարձել է Լոռու մարզպետի կողմից Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյա Տարոն Ֆարմանյանին վերջինիս մեքենան մաքսազերծելու համար բյուջետային վարկ տրամադրելու մասին:
Բացի այն, որ այդ վարկը չվերադարձվեց պետությանը, Տարոն Ֆարմանյանը վերջերս ճանաչվել է սնանկ՝ ընդմիշտ թաղելով այս և այլ պարտքերը վերադարձնելու պարտատերերի հույսերը։
Տարոն Ֆարմանյանի առօրյայից, սակայն, ակնհայտ է, որ նա ընդհանրապես սնանկ չէ, այլ զվարճանում է արտասահմանում:
Ի դեպ, Տարոն Ֆարմանյանը ժամանակին նախկին ՀՀԿ-ական գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի Սպիտակի շտաբի պետն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: