Կարիբյան ծովի հատակին, մեքսիկական Կանկուն հանգստավայրի ափերի մոտ ստեղծվել է աշխարհի ամենախոշոր արվեստի թանգարանը ջրի տակ: 2-10մ խորության մեջ տեղադրված են 400 քանդակներ' միջին հասակի մարդու բարձրությամբ: Արձանախումբը խորհրդանշում է բնության, շրջակա միջավայրի պաշտպանություն: Տեղադրված է այնպես, որ ապակե հատակով նավերով հնարավոր լինի տեսնել մոլորակի ստորջրյա այս հրաշքը: Իսկ դայվինգի, ջրային այլ մարզաձևերի  սիրահարները կարող են ժամերով շրջել Սուբաքուաթիկ կոչվող այդ թանգարանում: