Inosmi ներկայացրել է աշխարհի ամենազվարճալի ինքնաթիռները, որոնք աչքի են ընկնում իրենց վառ գույներով:

Աէրոֆլոտ ավիակազմակերպության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը Շերեմետևա է ժամանել Չեխիայից, որտեղ էլ նրան այսպես ներկել են: 

 

Թայլանդական Nork Air ավիակազմակերպությունը իր ինքնաթիռները վերածել է տարբեր թռչունների` դեղին կտուցով: 

 

Ճապոնական All Nipon Airways ավիակազմակերպությունը ունի չորս ինքնաթիռ, որոնց արտաքին տեսքը զարդարում են պոկեմոնները: 

Աէրոֆլոտի որոշ ինքնաթիռներ զարդարված են Սոչի-2014 ձմեռային օլիմպիադայի խորհրդանիշով:

Գերմանիայի ազգային հավաքականը թռիչքներ է կատարում Lufthansa ավիակազմակերպության ինքնաթիռով, որի քիթը ներկայացնում է ֆուտբոլի գնդակ: 

Յակ 42 ինքնաթիռը Հայրենական մեծ պատերազմի 65 ամյամին զարդարվել էր թեմատիկ գրաֆիտներով:

Հոբիթ կինոնկարի դերասանները համաշխարհային պրեմիերային Նոր Զելանդիայի Վելինգտոն մայրաքաղաք էին ժամանել իրենց կերպարներով զարդարված ինքնաթիռով:

2013 թվականի մարտին Տոկիոյի Դիսնեյ Լենդի 30 ամյակի նախօրեին Japan Airlines-ը իր ինքնաթիռները զարդարել է Միկի Մաուսի և Մինիի նկարներով: 

Ճապոնական All Nipon Airways ավիակազմակերպությունը բացի պոկիմոն ինքնաթիռներից ունի նաև պանդա ինքնաթիռներ: