«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանից առգրավումներ են եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Խուդոյանը տեղեկացրել է, որ խուզարկության համար դատարանի թույլտվություն եղել է, բայց առգրավումներ կատարվել են նաև թույլտվության սահմաններից դուրս. «Առգրավումներ եղել են նախ այն հատվածով, որը տեղավորվում է թույլտվության մեջ, դրանք վերաբերում են տուժողների հետ կոնտակտի տվյալների, փաստաթղթերի, ցուցակների, այլ ապացույցների, որոնք նախաքննական գաղտնիք են, մանրամասնել չեմ կարող, բայց եղել են առգրավումներ նաև թույլտվության շրջանակներից դուրս. առգրավել են դրամական միջոցներ, առարկաներ, մասնավորապես՝ որոշակի արժեք ունեցող զարդեր, որոնք գործի հետ բացարձակ կապ չունեն, ուղղակի Արմեն Թավադյանի սեփականությունն ապօրինի վերցրել են»,- ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: