Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանի փողոցներում, մասնավորապես, սպասարկում են Նոր Նորքի բնակիչներին:
Ավագանու վերջին նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ տրանսպորտային ցանցը սպասարկող շարժակազմի մրցույթները կբացվեն 2020 թվականի փետրվարին: Ակնկալվում է, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի արդեն 2020 թվականին: