«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, ով Սոչիում համարվում է քրեական հեղինակություն, ինչ-որ լոկալ խնդիրներով ցանկանում է հանդիպել Հայաստանի իշխանական որևէ ներկայացուցչի հետ:
Նրան այդ հանդիպումը պետք է, որպեսզի ցույց տա, որ ինքը շարունակում է հարաբերություններ պահպանել նաև Հայաստանի նոր իշխանությունների հետ: Այդպիսի հանդիպումը նրան լեգիտիմություն կտար Ռուսաստանում հայ համայնքի խնդիրները լուծելու համար: Սակայն նման հանդիպում կազմակերպելու փորձը հաջողություն չի ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: