Այսօր պայքար է գնում արդեն 2018 թվականի նախագահական ընտրությունների համար: Նաման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Անմիջապես այս ընտրությունների հետո սկսելու է պայքար, թե ով է լինելու  հաջորդը: Դա չի սկսելու 2017 թվականից, 2017 թվականին մենք արդեն շոշափելի տեսնելու ենք: Պայքարը Սկսելու է հենց  ընտրություններ հաջորդ օրը: Իշխանության մեջ թեկնածուի պայքար է սկսվելու»,-ասաց  Կարեն Քոչարյանն ու հավելեց, որ պայքարը սկսվելու է իշխանության տարբեր թևերի մեջ` օլիգարխիայի և քաղաքականի:  Նա  քաղաքական դաշտի վերաձևում է տեսնում նաև ընդդիմադիր դաշտում:

Կարեն Քոչարյանը պատասխանելով Yerevannews.am-ի այն հարցին, թե ԲՀԿ-ի հետ կապված ի՞նչ կանխատեսուներ ունի`  ասաց.«Ես էլի եմ ասում, ԲՀԿ-ն կմտնի՞ կոալիցիա, վերջնական կֆիքսի՞, որ իշխանության մաս է, թե՞ նորից կմնա այլընտրանք, որից հետո կփորձի գնալ ընդդիմություն: Այլընտրանք ասվածն ինձ համար անհասկանալի է, որովհետև դասական առումով կա իշխանություն և ընդդիմություն, եթե դու չես տիրապետում ոչ մի իշխանական լծակի` ընդիմություն ես: Եթե մնա ընդդիմություն այստեղ կարող ենք խոսել ինչ-որ բաների մասին»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը քաղտեխնոլոգը չի բացառում, սակայն,  միաժամանակ Քոչարյանին չի պատկերացնում ընդդիմադիրի  կեցվածքով:

Քաղտեխնոլոգն ավելորդ համարեց խոսել  նախընտրական գործընթացների մասին համարելով, որ դա բոլորին է պարզ.« նախընտրական պրոցեսներն ինձ թվում է անգամ մանկապարտեզի երեխաները, որ զիլինա են խաղում արդեն պատկերացնում են թե դա ինչ է»,-նշեց բանախոսը: