«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ: Տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։ Եվ մեծ աժիոտաժ են առաջացրել բալային միավորներն այլ վարորդներին բաժանելու եւ վաճառելու մասին տեղեկությունները: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:
«Վարորդական իրավունք, որը չի գործածվում, 200 հազարի է հասնում: Բալային միավորները ուրիշին տալու եւ 9 միավորները սպառվելուց հետո նրանք հաջորդ տարի զրկվում են վարորդական վկայականից: Եվ այդ մարդիկ արդյոք պատրա՞ստ են դրան, որ իրենց միավորները «նվիրեն» ուրիշին և զրկվեն վարորդական վկայականից: Պատրա՞ստ են արդյոք նոր վկայական ձեռք բերելու համար զրոյից սկսել բոլոր գործընթացները»,- նշեց նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: