«Դալմա Գարդեն Մոլը» վաղը` հունվարի 10-ին, այսօրվա միջադեպից հետո չի աշխատելու
Ըստ առևտրի կենտրոնի հայտարարության` նախորդ ժամերին մոլում տեղային ցնցումներից հետո կենտրոնի ղեկավարությունն անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերն արել է, այդ թվում` տարհանել բոլոր աշխատակիցներին և հաճախորդներին։
Այս պահին ԱԻՆ-ը մանրակրկիտ զննում է շենքն ու հարակից տարածքները՝ ցնցումների պատճառը պարզելու համար։
«Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու»,- ասվում է հայտարարությունում։