Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննաչակն վարչութհունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հունվարի 8-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձոր քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ՝ 51-ամյա Նունե Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ց մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք 3-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբի դուռը արտաքին միջամտությամբ բացելու միջոցով ներս են մտել տուն և ննջասենյակից հափշտակել չհրկիզվող պահարանում պահվող մոտ 2 մլն 500 հազար դրամ, 3300 ԱՄՆ դոլար, 2200 եվրո և տարբեր տեսակի ոսկյա զարդեր։
Այնուհետև գողը կամ գողերը հյուրասենյակի պահարանից հափշտակել են այնտեղ եղած 200 հազար դրամ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Նունե Սարգսյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց և մթերային խանութի տնօրեն է։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					