Facebook-ն ու Instagram-ը հեռացնում են օգտատերերի՝ Իրաքում սպանված Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին աջակցող գրառումները: Այս մասին CNN-ին փոխանցել է Facebook ընկերության ներկայացուցիչը:
Իրանի իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին «համազգային դատական հայց» ներկայացնել Instagram-ի դեմ՝ ստեղծելով հատուկ հարթակ, որտեղ Facebook-ի և Instagram-ի օգտատերերը կարող են տեղադրել իրենց գրառումների օրինակները, որոնք հեռացվել են Facebook և Instagram սոցիալական ցանցերից:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին Twitter-ի իր էջում Instagram-ի գործողություններն անվանել է «ոչ ժողովրդավարական»: Նրա խոսքով՝ արգելափակելով «անմեղ իրանցիների» գրառումները՝ Facebook-ը ձայնի իրավունք է տալիս «իրական ահաբեկիչներին»: