Հայաստանում երկարատև ընտրաշրջանը 2012-13 թվականներին,որի շրջանակներում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները(2012), տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություևները(2012),նախագահական ընտրությունները(2013),Երևանի ավագանու ընտրությունները(2013), ավարտվեցին իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակով: Ընդդիմադիր ուժերը փաստացիորեն մնացին սահմանից դուրս` զրկվելով երկրում իրավիճակի վրա ազդելու անգամ ֆորմալ լծակներից: Միաժամանակ քաղաքական դաշտը Հայաստանում գտնվում է խորը քնի մեջ, ներքին կյանքը կանգ է առել, քաղաքական գործիչները լռել են, արդեն գարնանը բորբոքված կրքերը հանգել են: Փորձելով պարզել խորհրդարանում քաղաքական ուժերի պատկերացումը երկրում հետընտրական իրավիճակի և երկրում ներքին կյանքի փոփոխությունների և առաջխաղացումների մասին ռուսական Regnum գործակալությունը հարցազրույց է վերցրել նրանցից:
«Ոչ մի նշանակալից փոփոխություն Հայաստանի քաղաքական կյանքում գոյություն չունի, առնվազն ես դրանք չեմ տեսնում: Ոչ էլ այդպիսի միտումներ կան»,- հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստանի» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ավելացրել.«Փաստ է, որ Հայաստանում իշխանությունները չեն փոխվում ընտրությունների միջոցով: Քաղաքական ուժերը մասնակցություն են ունենում ընտրապայքարում արդար, թափանցիկ ընտրությունների ակնկալիքով, սակայն ամեն անգամ բախվում են նույն խնդրի հետ. լավ օրենքները չեն գործում: Դա բերում է որոշակի հուսահատության: Իհարկե ոչ բոլորի, այլ մեծամասնության մոտ»:
Նա նաև շեշտել է, որ արդար կանոնները չպետք է մնան միայն թղթի վրա, այլ նաև պետք է կյանքի կոչել: «Սակայն մենք դա չենք տեսնում, և դա մեր երկրի մշտական խնդիրն է: Օրենքները կարելի է բարելավել և հարմարացնել, սակայն դրանք չեն գործում: Այն պահանջում է քաղաքական կամք, որը Հայաստանում գոյություն չունի»,- նշել է պատգամավորը:
Մյուս կողմից Զոհրաբյանի խոսքերով էլեկտրաշրջանի ավարտից հետո քաղաքական ուժերին բնականաբար որոշակի դադար է անհրաժեշտ: Զոհրաբյանի կանխատեսումներով աշնանը քաղաքական դաշտը կրկին կակտիվանա:
«Դա անխուսափելի է, քանի որ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության դժգոհությունը` կապված գազի և էլեկտրոէներգիայի գների բարձրացման հետ, գնաճը, սոցիալական լարվածությունը և այլ բացասական երևույթները անպայման իրենց զգացնել կտան»,- նշել է Զոհրաբյանը:
Ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության` ԱԺ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի էլեկտրաշրջանը, որը անց է կացվել արժանի կերպով և միջազգային ժողովրդավարական ձևաչափերին համապատասխան, օգնել են Հայաստանում ստեղծել առողջ քաղաքական համակարգի կմախք:
«Ընտրությունները իրենք իրենց հերթին ձևավորում են քաղաքական նախադրյալներ: Որոշ ուժեր հաղթել են, որոշները զիջել են հաղթողներին, ձևավորվել է իշխանություն, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմություն, , տարբեր քաղաքական միություններ, որոնցից յուրաքանչյուրը ունի երկրի քաղաքական կյանքին լիակատար մասնակցության հնարավորություն: Նրանք անկախ իրենց քաղաքական կշռի և դիրքի կարող են ձևակերպել իրենց հարցերը, դրանք դուրս բերել քննարկման, որոնք ըստ իրենց կարևոր են և ակտուալ: Սա քաղաքական մշակույթ է, որը պետք է ամրապնդել»,- նշել է Սահակյանը և ավելացրել, որ Հայաստանը ունի լուրջ մարտահրավերներ և դրանց հակազդելու համար անհրաժեշտ է ընդհանուր կայունություն, պատասխանատվություն, մոտեցումներում և կառուցողականության պատրաստակամություն:
Ընդհանրացնելով Սահակյանը նշել է, որ Հայաստանում քաղաքական ուժերի հիմնական խնդիրը նեղ կուսակցական շահերի շրջանակներից դուրս գալը և ընդհանուր խնդիրների լուծումով զբաղվելն է:
Ժառանգություն կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ ընտրաշրջանը շատ և շատ բան է փոխել:
«Այն ավելի է խորացրել ճգնաժամը Հայաստանի քաղաքական համակարգում, ուժեղացրել է իշխանության և հասարակության միջև եղած հակասությունները: Այժմ արդեն տեսանելի է, որ համակարգը փոփոխության կարիք ունի: Խոսքը չի գնում անհատներին փոխելու կամ կադրային փոփոխությունների մասին, այլ ամբողջ համակարգի փոփոխության մասին,որի հետագա «շահագործումը» հղի է անշրջելի հետևանքներով»,- հայտարարել է Մարտիրոսյանը:
Համաձայն Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչի ընտրաշրջանը չի համապատասխանել հասարակության ներքին դիրքորոշման հետ,ինչի արդյունքում սկսվել են ուժեղանալ սոցիալ-տնտեսական դժգոհությունները, էմիգրացիայի աճը, ինչպես նաև Հայաստանի դեպոպուլյացիան: «Պատահական չէ, որ ընտրաշրջանի ավարտից հետո էմիգրացիոն հոսքերը ուժեղացան: Դրա պատճառը անգամ նրանում չէ, որ ընտրությունները այս տարի ուղեկցվում էին զանգվածային կեղծիքներով, այլ նրանում է, որ դրանից հետո մնացին նույն դեմքերը կառվարությունում, խորհրդարանում, ուժային կառույցներում և այլն»,- նշել է նա:
«Միայն այն փաստը, որ Հայաստանում ընտրությունները ընթանում են շրջաններով, արդեն բացասական է»,- հայտարարել է Դաշնակցություն կուսակցության` ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ նախկինում, երբ նախագահական ընտրությունները տեղի էին ունենում հինգ տարին մեկ, իսկ խորհրդարանականը` չորս տարին մեկ, փոխվում էր նրանց հաջորդականությունը,ինչը իր հերթին ակտիվություն էր մտցնում քաղաքական կյանքի մեջ: «Իսկ այժմ համակարգը քարացել է, իսկ քարացած համակարգը չի կարող ստեղծել դրական միտումները»,- նշել է Հովհաննիսյանը:
Հայ ազգային կոնգրեսի` ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ երկրում հետընտրական իրավիճակը բնութագրվում է ընդդիմադիրների լիակատար մասնատվածությամբ: «Ջանասեր և երկարատև աշխատանքի արդյունքում հայկական իշխանություններին հաջողվել է մասնատել ընդդիմությունը, զրկել նրան ամբողջականությունից և այժմ ես չեմ տեսնում որևէ նախապայման փոփոխությունների համար: Ընտրաշրջանի արդյունքում ժողովուրդը, ով 2008 թվականից պայքարում էր ընտրություններում իր իրավունքի համար, արդյունքում զրկվել է այդ իրավունքից: Նա հուսահատված է, ճնշված, վիրավորված և մարդիկ լքում են երկիրը: Աճող էմիգրացիան իշխանությունների դեմքն է և դարաշրջանի խորհրդանիշը,որտեղ գործող իշխանությունները կգնան ամեն ինչի իրենց դիրքերը պահպանելու և ավելացնելու համար»: