Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արթուր Մեժլումյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիրավորումը թեթեւ չի»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ վիրավորումը ստացել է որովայնի հատվածում։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Կատարվում է քննություն։