«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարությունը 550 մլն դոլար վարկային միջոցներ է ներգրավել Կվեշեթի բնակավայրից մինչև Կոբի ավտոմոբիլային ճանապարհի կառուցման համար: 22,7 կմ երկարությամբ ճանապարհն այդքան թանկ է, որովհետև նախատեսվում է 6 կամուրջների և 5 թունելների կառուցում:
Այս ճանապարհը դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի մասն է և այդ ճանապարհի ամենադժվարանցանելի հատվածը: Չնայած վրացական ընդդիմության բողոքներին, Վրաստանի իշխանությունները մտադիր են ճանապարհը շահագործման հանձնել 2023 թվականին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: