«300 կիլո անասունը հեշտ չի բարձել ավտոն, տանել սպանդանոց»,- դիմելով Արարատի մարզպետին՝ ասաց անասնաբույծներից մեկը: Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Գյուղացի մարդ ես, չգիտե՞ս՝ ոնց են բարձում, մի՛ բարդացրա: Բարձրացնում են մի հատ աստիճանի վրա, «ԶԻԼ»-ը հետ են տալիս, գալիս ա կուզովի մեջ»:
Արդեն հայտնել էինք, որ վաղ առավոտից գյուղացիները փակել են մարզային ճանապարհները: Անասնաբուծությամբ զբաղվողները դժգոհում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից: