Ռուսաստանի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղերի մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Սարգիս Հովհաննիսյանը, հայտնում է «Советский Спорт»-ը։
«Կրասնոդար»-«Զենիթ» խաղի մասին, անվանի ֆուտբոլիստն ասել է հետևյալը.
-«Կրասնոդարի» համար բարդ է լինելու, չնայած, որ հարձակման գծում բրազիլացի, արագ ֆուտբոլիստներ են խաղում: «Զենիթը» կհաղթահարի «Կրասնոդարի» արգելքը առանց Հալկի, քանի որ վերադարձել են Արշավինն ու Տիմոշչուկը: «Կրասնոդար»-«Զենիթ» դիմակայությունում՝ կանխատեսում եմ 1:2-ը հաշիվը՝ հօգուտ պետերբուրգցիների:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
«Անժի»-«Լոկոմոտիվ» խաղի հետ կապված, Հովհաննիսյանն ասել է. «Ինձ դուր եկավ, թե ինչպես խաղաց «Լոկոմոտիվը» «Մետալիստի» հետ ընկերական խաղում (4:1): «Անժիի» դեմ հեշտ չի լինելու, բայց կարծում եմ՝ հանդիպումը ոչ ոքի՝ 2։2 կավարտվի:
Անդրադառնալով «Կռիլյա Սովետով»-«Սպարտակ» մրցավեճին, Հովհաննսիյանը կարծիք է հայտնել, որ խաղն ավարտվելու է «կարմրասպիտակավունների» 2։1 հաշվով հաղթանակով։
-Մովսիսյանը պարտավոր է գրավել մրցակցի դարպասը: «Սպարտակը» ավելի ուժեղ կազմ ունի, հատկապես, որ թիմի շարքերն են համալրել Գլուշակովը և Տինո Կոստան,-հավելել է հայ մարզիկը։