1.Հունվար, սեպտեմբեր: Շփվող մարդիկ են: Սիրում են նրանց, ովքեր սիրում են իրենց: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, համարձակ մարդիկ են: Երազկոտ են ու հաճախ զգացմունքային: Հեշտ բորբոքվող են:
3. Մարտ: Հաճելի ու համակրելի մարդիկ են: Սիրում են խոսել, շփվող են: Որոշ դեպքերում բավականին համառ են: Նորաձևությանը հետևում են: Ինտելեկտուալ են, հաճախ են ռիսկի դիմում, բայց միշտ ճիշտ որոշում են կայացնում: Ուշադիր են ու հուսալի:
4. Ապրիլ, հոկտեմբեր: Ունեն հումորի լավ զգացում: Լոյալ են, աշխատանքի մեջ արդյունավետ են, լավ հիշողություն ունեն: Սիրում են ինֆորմացիա փնտրել, նոր բան իմանալ: Կարող են ուրախացնել մարդկանց, տանել իրենց ետևից: Սիրում են հանգիստը, սպորտը, ճամփորդելը:
5.Մայիս: Ակտիվ ու դինամիկ են: Համակրելի են, սիրելի հակառակ սեռի կողմից: Սիրում են, երբ իրենց ուշադրություն են դարձնում: Օգնում են մարդկանց և փորձում են լուծել դժվար իրավիճակում գտնվողների խնդիրները: Համառ են, բայց շատ ընկերներ ունեն:
6. Հունիս: Սիրում են նոր բաներ փորձել: Գաղտնապահ են, փակ մարդիկ են, ցույց չեն տալիս, եթե անգամ նյարդայնանում են: Շատերը փորձում են նմանվել նրանց: Սիրում են միայնակ մնալ: Ընկերներ չեն փնտրում, արժևորում են հին ու լավ ընկերներին: Ագրեսիվ չեն, բարի մարդիկ են:
7. Հուլիս: Շատ հաճելի է գտնվել այս մարդկանց շրջապատում: Սիրում են ձեռք բերել նոր ընկերներ: Ունեն արտիստիկ տվյալներ: Կարող են այդ ոլորտում հաջողություններ ունենալ:
9. Նոյեմբեր: Համառ են, որոշ դեպքերում դաժան: Գրավում են մարդկանց, ֆիզիկապես ու հոգեպես համակրելի են: Դերասանական հատկություններ ունեն: Սիրում են երազել, հակված են արվեստին, լինում են երգիչներ, նկարիչներ, դերասաններ: Չեն սիրում երկար տանը նստել, աշխատասեր են:
10. Դեկտեմբեր: Գեղեցիկ են, ամեն հարցում կարող են մրցակից լինել: Ամբիցիոզ են, արագաշարժ: Սիրված են հակառակ սեռի կողմից: Ակտիվ միտք ունեն, բազմաթիվ կրեատիվ նորամուծություններ կարող են անել: Լավ կազմակերպիչներ են: