1. «Նրա արտաքին տեսքն ու ժպիտը։ Պարզապես, թե ինչպիսի տեսք ուներ նա ամառային կարմիր զգեստով և հավաքած մազերով։ Երբ ես նրան առաջարկություն արեցի, նա պարգևեց ինձ աշխարհում ամենագեղեցիկ ժպիտը»։
2. «Թերևս դա այն համադրությունն էր, թե որքան հիասքանչ էր նա, կախարդանքի աստիճան, և որ դա միայն ինձ էր ուղղված»։Похожее изображение
3. «Նրա մազերն ու հետույքը։ Դա առաջինն էր, ինչ ես նկատեցի առաջին անգամ։ Չէ՞ որ չես կարող միանգամից սիրահարվել անձի ինչ որ որակներին»։
4. «Ես նրանցից չեմ, ով արտաքինով է գերվում։ Ինձ հմայեց նրա հումորի զգացողությունը, հենց այդ ժամանակ ես ուշադրություն դարձրեցի նրա վրա»։
5. «Նա շատ դաստիարակված էր և հաճելի զրուցակից էր»։
6. «Նրա սերը հոթ-դոգերի հանդեպ։ Մենք ծանոթացանք հոդ-դոգերի փառատոնի ժամանակ։ Զրույցը երաժշտության շուրջ էր ծավալվում․ մենք միևնույն նախընտրություններն ունեինք։ Նա գեղեցիկ էր, զվարճալի և տարօրինակ՝ ինչպես և ես։ Բայց նրա ծիծաղը, ժպիտն ու տարբեր տարօրինակությունները»։
7. «Դա և ֆիզիկական գծերն էին, և վարքը։ Բայց միևնույնն է, դա սեքսուալության, էկզոտիկայի և ինտելեկտի ինչ-որ խառնուրդ էր»։Похожее изображение
8. «Նա ազատ էր, երջանիկ և սիրահարված երաժշտությանը․ մենք ծանոթացանք համերգի ժամանակ, և երբեք չէի տեսել ուրիշ մեկին, ով այդքան հաճույք ստանար երաժշտությունից և կյանքից։ Ես ուրիշ ոչ ոքի չէի նկատում շուրջս և միայն նրան էի նայում»։
9. «Մենք հավաքված էինք ընկերոջս տանը, և երբ ես մտա կողքի սենյակ, որտեղ երաժշտություն էր միացված, նա երեխայի նման թռչկոտում էր մահճակալի վրա։ Նրա անմիջականությունն ինձ գերեց»։
10. «Սկզբում նա ինձ պարզապես սիրունիկ թվաց, բայց երբ ես նրան հաճոյախոսություն արեցի, նա նույնիսկ կարմրեց շփոթմունքից, ես գերված էի։ Այսօր կարմրում են իրոք անկեղծ մարդիկ»։
11. «Անկեղծորեն ասեմ, որ նա այնքան էլ գեղեցիկ չէր։ Բայց նրա ինքնավստահությունը և թե ինչպես էր նա իրեն պահում ու ներկայացնում, ինձ գերեցին»։
12. «Նա մի տեսակ դրական աուրա ունի։ Բացի դա, նա շատ բարի է մարդկանց հանդեպ, որոնք ձգվում են դեպի իրեն։ Նա անկեղծ թվաց, և ես ուզեցի նրան ավելի լավ ճանաչել»։