Այսօր բոլոր ժամանակների մեծագույն հայ պոետ Պարույր Ռաֆայելի Ղազարյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1924թ. հունվարի 24-ին` Արարատի մարզի նախկին Չանախչի, ներկաիս Զանգակատուն գյուղում: Պարույրը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում:
Դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից:
Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում: Սևակ գրական կեղծանվամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սևակի) նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ:
1940թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը` Պարույր Սևակն ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Իսկ 1950-55թթ Սևակը ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում:
Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում: Պարույր Սևակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ:
Շատ չանցած` ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան:
Որոշ ժամանակ անց բաժանվելով Մայայից` Պարույր Սևակն ամուսնացել է Նելլի Մենաղարիշվիլու հետ, ով նրան որդի է ծնել` Արմենը:
1963-71թթ Սևակը եղել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966թ. Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար:
1970թ.Պարույր Սևակը պաշտպանել է դիսերտացիա` ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի կոչում:
Ամառային մի օր Պարույր Սևակը կնոջ և երկու որդիների հետ ավտոմեքենայով դուրս է գալիս հայրենի Չանախչի գյուղից:
Նրանց մեքենան անցնում է ճանապարհի դժվարին, ոլորապտույտ հատվածը և հանկարծ վթարի ենթարկվում Երասխավան գյուղից 8 կմ վերև, զառիվայր իջնող հարթ խճուղու վրա:
Մեծ բանաստեղծն ու նրա կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին զոհվում են։
Այս ողբերգությունն իր հետ ծնեց մեծ բանաստեղծի մահվան առեղծվածը, որ մինչ օրս շարունակում է մնալ չբացահայտված: