ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բեթղեհեմ կատարած այցի ընթացքում բարձրացրել է պաղեստինյան պատվո պահակախմբի սպայի` գետնին ընկած գլխարկը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ինչպես երևում է Պաղեստինի նախագահի անձնական լուսանկարիչ Մահամմադ Աթիքի հրապարակած կադրերում, անցնելով շարք կանգնած զինվորականների կողքով` ռուս առաջնորդը նկատել է գետնին ընկած գլխարկը: ՌԴ նախագահը կանգնել է, վերցրել է գլխարկն ու դրել սպայի գլխին: ՌԴ նախագահը բթամատն է ցույց տվել սպային` ակնարկելով, որ ամեն ինչ լավ է:
«Նախագահ Պուտինի հարգանքը պաղեստինյան գվարդիայի նկատմամբ»,- տեսանյութը մակագրել է Աթիքը:
Իր այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերն ու Մերձավոր Արևելքում իրավիճակը:
В Палестине восхищены Путиным: он поднял упавшую фуражку офицера караула. Видео фотографа Аббаса распространяется в арабском мире со скоростью нового коронавируса pic.twitter.com/gQtrkL0Zjo
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) January 24, 2020
Նյութի աղբյուրը՝ Tert.am