Հենրիխ Մխիթարյանի ազգանունը գրելը գերմանացիների համար նույնքան դժվար է, ինչպես արտասանելը: Համաձայն Դորտմունդի Բորուսիայի պաշտոնական կայքի «Henrikh Mkhitaryan»-ը անգլերեն ճիշտ տարբերական է, սակայն Henrich Mchitarjan նույնպես լայնորեն տարածված է և նման է հնչյունային տարբերակին Machitarjan, սակայն ինչպես նշում է անձամբ ֆուտբոլիստը Mikitarjan նույնպես ընդունելի է:
Ինչքան դժվար է նրա անունն ու ազգանունը գրել և արտաբարել, այդքան ոչ դժվար է նրա հետ շփվելը: Անգամ երբ նա շտապում է, նա չի մերժում լուսանկարիչներին: Այսպես մամլո ասուլիսից նա ուղղակի խնդրում է արագ լուսանկարել իրեն: Մխիթարյանը,ով մեծացել է Եվրասիական գոտում, դժվար է սովորում գերմաներեն: Նա ցանկանում է սովորել «Շնորհակալություն»,«Ես հոգնած եմ» և մի քանի այլ բառեր: Սակայն ինչպես նշում է Քևին Գրոսկրոյցը Մխիթարյանն արդեն սովորել է մի քանի գերմաներեն երգ:
Հենրիխ Մխիթարյանը նաև շնորհակալություն է հայտնել թիմից, որ շատ լավ են իրեն ընդունել:«Ինձ շատ լավ են ընդունել և իմ մասին շատ լավ են հոգ տանում, որը շատ կարևոր է նորեկի համար»,- նշել է Մխիթարյանը: Նա նաև անդրադարձել է Բորուսիա տեղափոխվելու գլխավոր պատճառին:«Այս ֆուտբոլային մթնոլորտը, այս տրամադրությունը, այս երկրպագուները ինչ-որ առանձնահատուկ են Եվրոպայում»: