Ռուսական Կուբանի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հաստատել է, որ իր ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական Մոնակոն: Նա նաև ավելացրել է, որ Դմիտրի Սելյուկը իր գործակալը չի: Ավելի վաղ Սելյուկը հայտարարել էր, որ ֆրանսիական ակումբը հայ ֆուտբոլիստին կատարել է 6 մլն եվրոյի առաջարկ և նշել էր, որ խաղացողի իրավունքների 50%-ը պատկանում է իրեն:
«Այո դա ճիշտ է: Մոնակոն ցանկանում է ձեռք բերել ինձ: Ինչպես նաև իմ ծառայություններով հետաքրքրված են մի քանի մոսկովյան, մեկ ուկրաինական և թուրքական ակումբներ: Ներկայումս ես Կուբանի խաղացող եմ, իսկ ինչ կլինի վաղը, չգիտեմ: Մյուս բոլոր հարցերը կարող եք հետաքրքրվել կրասնոդարյան ակումբի տնօրինությունից և իմ գործակալից: Ես ուղղակիորեն եմ տեղափոխվել Կուբան Այաքսից և երրորդ կողմի հետ որևէ պայմանագիր չեմ ստորագրել: Սելյուկը իմ գործակալը չէ և երբևիցե չի եղել»,- ֆուտբոլիստի մեջբերում է խոսքերը Спорт Экспресс-ը: