Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:
Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից