Մոսկվայում այսօր ավտոբուսը բախվել էր բեռնատարին, որի հետևանքով, նախնական տվյալներով  4 մարդ մահացել, իսկ 16-ը վիրավորվել են: Պարզվել է, որ ավտովթարի մասնակից բեռնատարի վարորդը հայ է եղել։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ավելի վաղ նա 6 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու պատասխանատվության է ենթարկվել։

Հրապարակվել է նաև միջադեպի հետևանքով վիրավորվածների նախնական ցուցակը։ Ըստ այդմ՝ վիրավորների թվում մեկ հայ կա։

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել Մոսկվայի Տրոիցկոյ շրջանում: