ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի մայիսի 8-ից հետո ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թիվն աճել է 59%-ով:

Արդյունաբերական էլեկտրական հոսանք ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 70%-ով։

Արևային էլ. էներգիա ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 38%-ով:

Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 194%-ով»: