Երգչուհի Լիլուն կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Լուսնակարն արվել է մեքենայում, Լիլուն պուտավոր հագուստ է կրում եւ վառ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց։ «Սեր»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել Լիլուն։