«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկով:
Պատգամավորն առաջարկում է 6 ամսով տարկետում տալ այն զորակոչիկին, ով զորակոչի ընթացքում կորցրել է ընտանիքի անդամի: Փամբուխչյանը կարծում է, որ այդ ժամկետն անհրաժեշտ է կորստյան վշտին համակերպվելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: