Հայտնի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան իրականացրել է հետազոտություն, որը նպատակ ուներ բացահայտել ամենագրավիչ դեմքը: Իր աշխատանքում նա առաջնորդվել է ոսկե հարաբերակցության սկզբունքով և եկել է այն եզրահանգման, որ ամենագեղեցիկ դեմքի տերը 33-ամյա դերասան Ռոբերտ Փաթինսոնն է:
Ըստ Daily Mail-ի ՝ Դե Սիլվան համեմատել է հայտնի դերասանների դեմքի հատկությունները և պարզել, որ համամասնությունների առումով Փաթինսոնի դեմքը ամենամոտն է իդեալին:
«Վերջին համակարգչային տեխնոլոգիան մեզ թույլ է տվել բացահայտել մի քանի գաղտնիքներ այն մասին, թե ինչն է մարդուն ֆիզիկապես գրավիչ դարձնում: Այս տեխնոլոգիան օգտակար կլինի պլաստիկ վիրահատությունների պլանավորման մեջ»,- ասել է վիրաբույժը:
Ըստ Դե Սիլվայի՝ Փաթինսոնը այդ վարկանիշում բացարձակ առաջատարն է: Դերասանի միակ հատկությունը, որը «չի հասնում» իդեալին, նրա՝ «փոքր-ինչ բարակ և հարթ» շուրթերն են:
Դե Սիլվայի ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է The Witcher սերիայի աստղը՝ Հենրի Քեյվիլը: Դրան հաջորդում է Բրեդլի Կուպերը: Չորրորդ տեղը բաժին է հասել Բրեդ Փիթին և հնգյակը եզրափակել է Ջորջ Քլունին: Ցուցակում են նաև դերասան Հյու Ջեքմանը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և ռեփեր Քանյե Ուեսթը: