Ըստ Welt.de-ի Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը:
«Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ կային բազմաթիվ գործոններ, որոնք խոչընդոտներ էին առաջացնում ֆուտբոլիստի տեղափոխության համար։ Նախ տարբեր կողմեր էին մասնակցում տրանսֆերին, ֆուտբոլիստի ծառայություններով էին հետաքրքրվում մի քանի ակումբներ։ Կային անգամ ակումբներ, որոնք մեզանից շատ գումար էին առաջարկում։ Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ օգնեց այն, որ Միկին ցանկանում էր խաղալ «Բորուսիայում»։
Նորեկները հեշտությամբ են հարմարվում։ Նրանք գոլեր են խփում, գոլային փոխանցումներ կատարում։ Թիմը հիանալի մարզավիճակում է, սակայն մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում»,-ասել է Վատցկեն: