«Ժամանակ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դեմոգրաֆիական կազմը՝ հանգում ենք այն եզրակացության, որ այնտեղ ներկայացված են բացառապես բարեկամներ, որդիների հիմնարկների աշխատակիցներ, թիկնապահներ:
Պարզվում է՝ Քոչարյանի պաշտպանները նույնպես ունեն խորքային բիզնես հետաքրքրություններ: Այսպես, ըստ որոշ տեղեկությունների՝ Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» ապրանքանիշի ֆիրմայում իր «ուրույն տեղն» ունի Արամ Վարդևանյանի կինը՝ Արևիկ Ուդումյանը: Նրանք միասին են աշխատում զարդերի նախշերի փնտրտուքի, ընտրության վրա: Հայտնի է, որ վերջերս էլ ԱՄՆ-ում բացվել է «ՊռեԳոմեշի» զարդերի առանձին խանութ-սրահ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: