Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 2 րոպում հաղթել է բուլղարացի Կիրիլ Միլովին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Մրցակցի՝ պասիվ ստանալուց հետո Ալեքսանյանն իրար հաջորդող 4 գլորումներով հաշիվը դարձրել է 9:0:
Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ֆին Մատի Կուոսմանենին:
Նախորդ մրցակիցը թուրք Ջենք Իլդեմին էր, ում1/8 եզրափակչում Ալեքսանյանը հաղթլ էր 7:1 հաշվով: