«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայությունների կողմից փախստական ճանաչված և Հայաստանում ապաստան ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը մտադիր է առաջիկայում մամուլի ասուլիս կազմակերպել և հանդես գալ սենսացիոն բացահայտմամբ:
Մասնավորապես՝ Շիշկինը պատրաստվում է հայտարարել, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռուսաստանի հատուկ ծառայությունները թունավորել են իրեն՝ վարակելով հեպատիտի հատուկ տեսակով: Այժմ Շիշկինը սպասում է արյան հետազոտությունների վերջնական պատասխանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: