Թուրքիան ամենավճռական պահին պարզապես «թքած է ունենում». քաղաքագետ
Թուրքիայում տեղի են ունենում հետաքրքիր գործընթացներ, որոնք կարող են լուրջ ապակայունացման պատճառ հանդիսանալ Թուրքիայի ներսում և պաշտոնական Անկարայի ակտիվությանը հարակից տարածաշրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին, նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով, պաշտոնական Անկարան հայ-թուրքական սահմանի բլոկադան կապում է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ և , ըստ նրա Թուրքիան չի գնա այդ քայլին:
Նա նշեց, որ հայկական դիվանագիտությունը պետք է փորձի օգտագորձել եվրոպական գործոնը սահմանի բացման համար: Սակայն, քաղաքագետը վստահ է, որ դա չի հաջողվի: «Որովհետև մենք մի քանի անգամ ականատես ենք եղել այն փաստին, որ Թուրքիան ամենավճռական պահին պարզապես «թքած է ունենում» ցանկացած տիպի պարտադրանքի վրա», - նշեց նա: