Tert.am-ի տեղեկություններով Արցախում այսօր զոհված զինծառայողներից Տիգրան Մանվելի Մանվելյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից էր, նրա մեկնել էր ծառայության մեկ տարի վեց ամիս առաջ:
Tert.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Մանվելյանը պարբերաբար դժգոհություն է հայտնել ծառայությունից, զորամասում խնդիրներ է ունեցել, ինչի մասին հայտնել է նաև մտերիմներին:
Նախօրեին Տիգրան Մանվելյանը բարձրացել է դիրքեր:
Տիգրան Մանվելյանի երկու ավագ եղբայրները ևս ծառայել են Արցախում, նա կրտսեր եղբայրն էր:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում երկու զինծառայող է մահացել: Արցախի ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Ավելի ուշ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ երկրորդ մահացած զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյան է:
Նյութի աղբյուրը՝ Tert.am