Բարսելոնայի աստղ Մեսսին հայտնել է, որ Ռոնալդինյոն ամենակարևոր դեմքն է եղել,ով օգնել է իրեն հարմարվել թիմի հետ և ավելացրել.«Բարսան պետք է միշտ շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ արել է Ռոնալդինյոն»:
«Երբեք հեշտ չէ ֆուտբոլային հանդերձարան մտնել 16 տարեկան հասակում հատկապես իմ բնավորությամբ: Ռոնալդինյոն ակումբի աստղն էր և նա իսկապես շատ է օգնել ինձ»,- նշել է Մեսսին:
Հարցազրույց տալով Barca TV-ին Մեսսին հայտարարել է.« Ես մշտապես ասել էմ, որ հանդերձարան մտնելու առաջին պահից Ռոնադինյոն և մյուս բրազիլացիները` Դեկուն, Սիլվինյոն և Մոտան շատ են օգնել ինձ, սակայն բոլորից առավել Ռոնալդինյոից ես շատ բան եմ սովորել»:
Մեսսին նաև ավելացրել է, որ Ռոնալդինյոն շատ բան է արել նաև ակումբի համար: «Ռոնադինյոն Բարսայում փոփոխությունների գլխավոր պատասխանատուն է: Դա ակումբի համար վատ ժամանակ էր և փոփոխությունները եկան նրա ժամանելուց հետո: Իր առաջին տարվա ընթացքում նա չի հաղթել ոչինչ, սակայն մարդիկ սիրեցին նրան հենց սկզբից: Այնուհետև սկսեցին գալ մրցանակները և նա դրանով ուրախացրեց մարդկանց: Բարսան միշտ պետք է շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ նա արել է ակումբում»:
Հարցազրույցի ժամանակ Մեսսին շնորհակալություն է հայտնել նաև Ռայկարդին: «Երբեմն ես չէի հասկանում, թե նա ինչու է դուրս բերում կամ մտցնում խաղադաշտ, սակայն այժմ ես դրան նայում եմ սառը ուղեղով և հասկանում, որ նա ինձ իսկապես շատ լավ է վերաբերվել և առանց շտպելու: Ես շատ շնորհակալ եմ Ռայկարդին, քանի որ նա գիտակցել է առավելագույնը ինձ համար յուրաքանչյուր պահին: Այդ պատճառով ես մշտապես շնորհակալ եմ նրան և ամբողջ մարզական անձնակազմին»: