Ալոէի 0.5 կգ թարմ տերևները փաթաթում են պինդ սև թղթով կամ փայլաթիթեղով, որպեսզի ներս լույս չանցնի: Չի կարելի տերևները ոչ լվանալ, ոչ կտրել:
Դնել սառնարանը ու 3-5 ջերմաստիճանի տակ թողնել 2 շաբաթ: Ապա հանել ալոէն, ածելիով կտրել ծայրի փշերը, լվանալ ու արագ աղալ:
Ստացված խյուսը խառնել 0.5 կգ լավ ծորուն մեղրին ու 0.5 լիտր Կագոր գինուն: Այս ամենը լավ խառնել ու պահել սառնարանում ամուր փակված ապակյա տարաների մեջ:
Այս խառնուրդը պետք է ընդունել առավոտյան քաղցած փորին 1 ճաշի գդալ, ապա վրայից տաք ջուր խմել:
Բաղադրատոմսի հեղինակ պրոֆեսոր Ֆիլատովը խորհուրդ է տվել այս խառնուրդն օգտագործել ձմռանը ընդհանուր ամրապնդման համար` անկախ տարիքից ու առողջական վիճակից: