Անցած շաբաթ մեր սպասուհին ասաց, ամուսնանում է և տեղափոխվում և, որ այլևս չի կարող մեզ մոտ աշխատել: Մի քանի օրից հասկացա, որ առանց սպասուհու չենք կարող, և ժամանակն է նոր սպասուհի փնտրել:
Զանգեցի ընկերոջս, որի գործակալության միջոցով վարձել էի նախկին սպասուհուն.
-Խնդրում եմ ինձ համար գտիր Նատաշայի նման լավ սպասուհու, որ տնային հոգսերի համար այլևս չմտահոգվեմ:
-Այդպիսի մեկը կա, բայց մի պայմանով՝ «Առանց ինտիմի»:
-Իհարկե, ուղարկիր ծանոթանանք:
-Լավ: Հաջորդ օրը դուռը զանգեցին: Բացեցի և անմիջապես մտածեցի, որ սրանից հետո անպայման մինչև չնայեմ՝ չեմ բացի:
Դիմացս կանգնած էր մի կին, որի տեսքից այրվող խրճիթը վախից ինքն-իրեն կհանգեր: Ինչպե՞ս ավելի մանրամասն նկարագրեմ:
Հասակը՝ 180սմ, ճոխ բեղեր… Շփման մեջ հաճելի թվաց: Երբ նա հեռացավ, ես փակեցի դուռը և մի կերպ հասա հեռախոսին.
-Լավ կին էր, ես նրան վերցնում եմ, բայց մի կոշտ պայմանով.
-Ի՞նչ պայման:
-Առանց ինտիմի…..